Նեյրոցանցերը Յուրի Նիկուլինին «վերակենդանացրել» են Սարիկ Անդրեասյանի ֆիլմի համար

07 Օգոստոսի 2024, 13:57

Մշակույթ

Արհեստական ինտելեկտի միջոցով «Մանյունյա. արկածներ Մոսկվայում» ֆիլմի ստեղծողները վերստեղծել են խորհրդային ականավոր դերասան, կրկեսի արտիստ Յուրի Նիկուլինի կերպարը:

Նախագծի պրոդյուսերն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյան եղբայրները: Սա նեյրոնային ցանցի միջոցով Ռուսաստանում դերասանի արտաքինն ու ձայնը վերստեղծելու առաջին հաջող փորձն է։

Կինոռեժիսորները թույլտվություն են ստացել Նիկուլինի ընտանիքից՝ օգտագործելու նրա կերպարը, սակայն այն չեն օգտագործի գովազդային նյութերում։

Ֆիլմի հեղինակները Նիկուլինի ընտանիքից թույլտվություն են ստացել օգտագործելու նրա կերպարը, սակայն այն չեն օգտագործի գովազդային նյութերում։ Նախագծի վրա աշխատանքը տևել է մոտ ութ ամիս։