ԿԽՄԿ-ն արձագանքել է Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարության առողջական վիճակի մասին լուրերին

08 Օգոստոսի 2024, 12:40

Քաղաքականություն

ԿԽՄԿ-ն արձագանքել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առողջական վիճակի վատթարացման մասին մամուլում հրապարակված տեղեկատվությանը։

 «Բաքվում պահվող հայերի տեսակցության բովանդակության հետ կապված որևէ բան ԿԽՄԿ-ն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող։ Մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- ArmeniaSputnik-ին ասել է ՀՀ–ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ըստ ընթացակարգի` անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են բարձրացված խնդիրներին, քննարկվում են միայն իշխանությունների հետ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։