Գևորգ Հարությունյանը միջազգային մրցաշարի կայծակնային շախմատի մրցաշարում 2-րդն է

13 Օգոստոսի 2024, 19:35

Սպորտ

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը «Riga Technical University Open 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և միայն կես միավորով հետ մնացել մրցաշարի հաղթող Լաուրուսաս Թոմասից։