Բալեկյանն առաջիկայում կհամալրի «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի շարքերը
13 Օգոստոսի 2024, 18:00
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը շուտով կլքի «Բոկա Խունիորսը»:
Բալեկյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները արգենտինական Պրիմերայի մեկ այլ ակումբի հետ։ Առաջիկայում հայ ֆուտբոլիստը կհամալրի «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի շարքերը։ Նորբերտոյի տեղափոխությունը կլինի վարձակալական հիմունքերով 18 ամիս ժամկետով՝ հետագայում ամբողջական տրանսֆերի գնման հնարավորությամբ։
Նորբերտոն «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 56 հանդիպում և դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։