Ջազային երգչուհի Լյուսի Եղիազարյանը նոր ձայնասկավառակ է թողարկել

20 Օգոստոսի 2024, 00:45

Մշակույթ

Հայ ջազային երգչուհի Լյուսի Եղիազարյանը նոր ձայնասկավառակ է թողարկել։ Իր նոր ալբոմում, որը կոչվում է «Beside the Golden Door», նա ներկայացրել է ինչպես հայկական երաժշտություն (Կոմիտաս, Բաբաջանյան, Հախվերդյան, Մակարյան), այնպես էլ ամերիկյան երաժշտություն:

Երգչուհու խոսքով՝ ինքը ցանկացել է կամուրջներ կառուցել երկու երաժշտական մշակույթների միջև։ Ալբոմի ձայնագրմանը վոկալիստուհուն օգնել են հայտնի կիթառահարներ Փիթեր Բերնշտեյնը և Էրիկ Զոլանը։

Նշենք, որ Լյուսի Եղիազարյանը ծնվել է Հայաստանի Արմավիր քաղաքում, բայց արդեն ավելի քան 20 տարի բնակվում Է ԱՄՆ-ում։