«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունանա 5-րդը
15 Օգոստոսի 2024, 00:21
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Նա կկատարի Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։
Մրցույթի հաղթող մասնակիցն ընտրվելու է ժյուրիի քվեարկությամբ, որի նախագահն է նորվեգացի դիրիժոր Թաբիթա Բերգլունդը։ Ժյուրիի կազմում են նաև հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, կլարնետահար Անդրեաս Սունդենը Շվեդիայից և հարվածային գործիքներ նվագող ավստրիացի Մարտին Գրուբինգերը:
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ելույթ կունենան Նորվեգական ռադիոյի նվագախմբի հետ` Էյվինդ Օդլանդի ղեկավարությամբ։
Մրցույթը կկայանա օգոստոսի 17-ին։