Մարիինյան թատրոնում իրանցի դիրիժորի եզակի ծրագրում կներկայացվի Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունը
17 Օգոստոսի 2024, 10:51
Մարիինյան թատրոնում նոր եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին: Աշնան առաջին ամիսը կնշանավորվի միջոցառումների մի ամբողջ շքերթով՝ հայտնի երաժիշտների, օպերայի և բալետի աստղերի մասնակցությամբ։
Սեպտեմբերի 26-ին իրանցի դիրիժոր Ալեքսանդր Ռահբարին կներկայացնի «Պարսկաստանի արձագանքը» եզակի ծրագիրը, որտեղ եվրոպական դասականները համադրվում են Արևելյան ավանդույթներին հետևող հեղինակների ստեղծագործությունների հետ։
Համերգին կհնչի նաև հայտնի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի (մենակատար ՝ Թիմուր Մարտինով) «Շեփորի կոնցերտ»-ը։