Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կալիֆորնիայի համալսարանի պատվիրակությանը

12 Հունիսի 2023, 21:30

Հայեր

Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Չարլզ Ղայլյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը տիար Չարլզ Ղայլյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է այցի մասին՝ ուղղված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարանների հետ կապերի ընդլայնմանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի առաջատար բուհերի հետ համագործակցության նոր հնրավորությունների բացահայտմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է բուհերի միջև հաստատվող գործակցությունը՝ կարևոր նկատելով երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում նման նախաձեռնությունները։

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ գիտության տարբեր ճյուղերի նվաճումներին հաղորդ լինելը և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը համաքայլ ընթանալը կարող է երաշխավորել շատ ոլորտներում երկրի առաջընթացը։

Նորին Սրբությունը ձևավորվող համագործակցությունը Հայաստանի նկատմամբ բարեկամ երկրների զորակցության ևս մեկ վկայություն է նկատել՝ հավելելով, որ հայրենիքի այս դժվարին իրավիճակում նման նախաձեռնությունները լավատեսություն են ներշնչում հայորդիներին։

Գարեգին Երկրորդ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Աստծո օրհնությամբ պատվիրակության ջանքերը և բուհերի միջև գործակցությունը բարի արդյունավորում կունենան։

Возможно, это изображение 1 человек
Возможно, это изображение 3 человека и Овальный кабинет
Возможно, это изображение 5 человек и текст