«Tripgoing» ամսագիրը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Հայաստանում լավաշ թխում թոնիրում

15 Օգոստոսի 2024, 14:45

Հայեր

Հարավկորեական տուրիստական հայտնի «Tripgoing» ամսագիրը հոդված է հրապարակել թոնրում հայկական ավանդական լավաշ թխելու մասին:

Պարբերականն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հացթուխներից մեկը թոնրում հետաքրքիր ձևով լավաշ է թխում:

Ամսագիրը, որն Instagram-ում ունի ավելի քան 500 հազար հետևորդ, իր ընթերցողներին խորհուրդ է տալիս Հայաստան այցելելիս անպայման լավաշ համտեսել: