Ո՞վ է Իրանի նոր ԱԳ նախարարը

18 Օգոստոսի 2024, 17:40

Քաղաքականություն

Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։

Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է կառավարության կողմից առաջարկված Աբբաս Արաղչիի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Արաղչին եղել է նախկին փոխնախարար և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։

Հիշեցնենք, որ Արաղչիի թեկնածությունն առաջադրել էր Իրանի նոր նախագահ Մահմուդ Պեզեշքիանը: