Վերջինը, որում նկարահանվել է Ալեն Դելոնը, իմ ֆիլմն էր. Սարիկ Անդրեասյան

19 Օգոստոսի 2024, 15:36

Մշակույթ

Իմ կյանքի ամենավառ հիշողություններից մեկը ֆրանսիացի աստղի՝ Ալեն Դելոնի հետ աշխատանքն էր։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։

«Մեծ արտիստ ոչ միայն իմ սերնդի, այլև մեր ծնողների և տատիկների սերնդի համար: Իմ կյանքի ամենավառ հիշողություններից մեկը նրա հետ անցկացրած մի քանի նկարահանման օրերն էին։ Վերջին ֆիլմը, որում նկարահանվել է Դելոնը, իմ ՝ «Շնորհավոր Ամանոր, մայրիկներ» ֆիլմն է: Բարեկիրթ, գեղեցիկ, ազնիվ, տաղանդավոր և իրական: Մենք խոսեցինք Ջո Դասինի, Բելմոնդոյի և շատ այլ մեծերի մասին, որոնք ողջ չեն։ Հիմա Ալեն Դելոնը նորից կհանդիպի նրանց։ Հավերժ հիշատակ»,- գրել է Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը։ Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։

Հիմա եթերում