Յուրիկ Մխիթարյանը և Նարեկ Գրիգորյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

20 Օգոստոսի 2024, 23:30

Սպորտ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մինչև 17 տարեկան ըմբիշների հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճել է առաջին մեդալները։

55 կգ քաշային կարգում Յուրիկ Մխիթարյանը, հաղթանակ տոնելով իրանցի Ամիրալի Թայեբ Հերդալիի նկատմամբ, դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Իսկ 65 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի երրորդ աստիճանին է կանգնել Նարեկ Գրիգորյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության է հասել ուզբեկ Ֆայոզբեկ Էշմիրզաևի նկատմամբ։