Հայաստանը ներկայացված է Նովոռոսիյսկի «Բարեկամության կտավ»-ում

23 Օգոստոսի 2024, 11:54

Մշակույթ

Նովոռոսիյսկում ստեղծել են «Բարեկամության կտավ», որի վրա պատկերված են քաղաքի ազգային և մշակութային միությունների երիտասարդ առաջնորդներն ու երեխաները, որոնք պետք է կրեն իրենց նախնիների ժառանգությունը: Կտավում ներկայացված են քաղաքի բոլոր 15 ազգային-մշակութային հասարակությունները։

«Բարեկամության կտավ»-ի ստեղծմանը մասնակցել են «Լույս» երիտասարդական կազմակերպության անդամները և «Ախթամար» հայկական ժողովրդական պարի համույթը: Ակտիվիստ Լաուրա Մարգարյանը կտավի վրա նկարել է անմոռուկներ, որոնք խորհրդանշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև նրա անցյալը, ներկան ու ապագան։