Կրասնոդարում շարունակվում է Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը

24 Օգոստոսի 2024, 21:20

Մշակույթ

Կրասնոդարում շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը։

Ավարտը նախատեսվում է 2026 թվականի կեսերին։ Կուբանի մայրաքաղաքում կառուցվող տաճարը շատ առումներով եզակի կլինի Ռուսաստանի հարավի համար․ խաչով տաճարի բարձրությունը 45 մ է, մակերեսը՝ 808 քմ, կանաչապատ տարածքը՝ 540 քմ, շինության ընդհանուր մակերեսը՝ 1350.8 քմ: Տաճարում կարող է տեղավորվել ավելի քան 300 մարդ։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են 2021 թվականի հունիսին հիմնադրված Մայր տաճարի կառուցման աջակցության բարեգործական հիմնադրամի միջոցներով ։