Անահիտ Հակոբյանը՝ «Նոր ալիք» միջազգային մրցույթի հաղթող

26 Օգոստոսի 2024, 16:55

Մշակույթ

Սոչիում կայացած «Նոր Ալիք-2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Երգչուհին գրառում է արել «Ինստագրամ»-ի իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին։

«Մի՛ հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,-գրել է երգչուհին։

Նշենք, որ Անահիտ Հակոբյանն արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն գնահատանքին` 3 մրցութային օրերին հավաքելով 222 միավոր։ 3-րդ մրցույթային օրը Հակոբյանը կատարել է կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի հեղինակած «Իմ ուղին» (Мой путь) երգը: