Պատրիկ Դևեջյան․ Թուրքիայի գլխացավը

26 Օգոստոսի 2024, 23:48

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 26-ին Ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ծննդյան օրն է:

Դևեջյանը ծնվել է 1944 թվականին Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքում։ Սովորել է Սևրի հայկական քոլեջում, ուսումը շարունակում է Ասասի Իրաբավանական ֆակուլտետում, այնուհետև Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։

70-ականներին Պատրիկ Դևեջյանը Օ-դը-Սեն դեպարտամենտում առաջադրել է իր թեկնածությունը Անտոնի քաղաքի քաղաքապետի պաշտոնում, և նրա թեկնածությունը հաստատվել է։ Նա Անտոնիի քաղաքապետ է եղել 19 տարի․ քաղաքական գործիչը վերընտրվել է նաև 1983, 1989, 1995 և 2001 թվականներին:

2000-ականների սկզբին Պատրիկ Դևեջյանն ընդգրկվել է Ֆրանսիայի կառավարության կազմում, իսկ երկու տարի անց դարձել է արդյունաբերության նախարար՝ շարունակելով բարձր պաշտոն զբաղեցնել «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունում, որը «Հանրապետության համար միավորում» կուսակցության իրավահաջորդն է:

2007 թվականին քաղաքական գործչին ընտրել են Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գլխավոր քարտուղար։ Նա նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի քաղաքական հարցերով խորհրդականն էր։

Հետաքրքիր փաստ. Դևեջյանն իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում սերտորեն կապված էր հայ համայնքի հետ, ակտիվ պայքարել է հայկական սփյուռքի ներկայացուցիչների իրավունքների և Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչի պատճառով ոմանք նրան անվանում էին «Գլխացավանք Թուրքիայի համար»:

Պատրիկ Դևեջյանը կյանքից հեռացել է 2020 թվականի մարտի 29-ին։