Բալեկյանն առաջին անգամ հանդես է եկել «Խիմնասիա և Էսգրիմա Լա Պլատա»-ի մեկնարկային կազմում

27 Օգոստոսի 2024, 18:25

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո-Բալեկյանն առաջին անգամ հանդես է եկել «Խիմնասիա և Էսգրիմա Լա Պլատա» ակումբի մեկնարկային կազմում: Նա խաղացել է 80 րոպե՝ խաղալով հարձակման երկու եզրերում, իսկ նրա թիմը 1:0 հաշվով հաղթել է «Բելգրանո»-ին: Այս մասին գրում է sportball24․com-ը։

Նորբերտոն դաշտի լավագույն խաղացողներից մեկն էր՝ ստանալով 7,5 գնահատական SofaScore-ից։