Արմեն Հովհաննիսյանը Նովգորոդում մասնակցել է փողոցային արվեստի փառատոնին

29 Օգոստոսի 2024, 15:40

Հայեր | Մշակույթ

Նովգորոդի մարզում այս օրերին շարունակվում է «Պատմության էջեր» փողոցային արվեստի փառատոնը։ Այս տարի «Պատմության էջեր»-ի շրջանակում Վելիկի Նովգորոդի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 76 շենքի վրա հայտնվել է ռուս աղջկա պատկերը։

Այն ստեղծել է կրասնոդարցի նկարիչ Արմեն Հովհաննիսյանը, որը նկարել է ռուս աղջկա՝ Նովգորոդի ավանդական հագուստով։

Արմենն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է փառատոնին։ Անցյալ տարի Եկատերինա Կոշևայի հետ նա ստեղծել է Ստարայա Ռուսայի որմնանկարը։ Երկրորդ աշխատանքի վրա նա աշխատել է մոսկվացի նկարչուհի Աննա Բրիլևայի հետ։ Նրանք միասին փոխակերպել են տրանսֆորմատորային կայանը խորհրդային բանաստեղծ Ռասուլ Գամզատովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: