Էդգար Սևիկյանը պատրաստ է հեռանալ «Ֆերենցվարոշ»-ից ակումբում կոնֆլիկտի պատճառով

27 Օգոստոսի 2024, 21:20

Սպորտ

«Պարի Նիժնի Նովգորոդի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, ով այժմ հանդես է գալիս «Ֆերենցվարոշ» ՖԱ-ի կազմում, ըստ Armenie Football պարբերականի, պատրաստ է հեռանալ ակումբից թիմում ծագած կոնֆլիկտի պատճառով։

Աղբյուրի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանը կարող է վարձավճարով հեռանալ ակումբից: Գործարքի մեջ կարող է ներառվել հետգնման իրավունքը:

Սևիկյանը «Ֆերենցվարոշ»-ի կազմում հանդես է գալիս հունվարից: Մրցաշրջանի առաջին կեսը հարձակվողն անցկացրել է «Պարի Նիժնի Նովգորոդում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի ևմեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt ինտերնետային պորտալը Սևիկյանի շուկայական արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո: