Յուրիկ Հովհաննիսյանը՝ կարատեի Ռուսաստանի առաջնության հաղթող

28 Օգոստոսի 2024, 09:15

Սպորտ

Մոսկվայում անցկացվել է կարատեի Ռուսաստանի առաջնությունը: Լուժնիկի մարզադաշտ հավաքվել էին Ռուսաստանի 51 տարածաշրջանի ավելի քան 400 լավագույն մարզիկ:

Խաղարկվել է մրցանակների 16 հավաքածու։

Մինչև 67 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Նովոսիբիրսկի կարատեիստ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրիկ Հովհաննիսյանը: