Մեկնարկել են ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նոր կատակերգության նկարահանումները

29 Օգոստոսի 2024, 15:00

Մշակույթ

Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը և «IVI» օնլայն կինոթատրոնը սկսել են աշխատել «Լիբիդո» սերիալի վրա, որի ռեժիսորը ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն է:

Ըստ սյուժեի՝ գործարար Անֆիսան, ուսուցչուհի Սոֆիան և բազմազավակ մայր Միլենան, աշխատում են որպես պրոֆեսիոնալ գայթակղիչներ և իրենց հաճախորդների խնդրանքով բացահայտում են անհավատարիմ ամուսիններին։ Գումար վաստակելուց բացի, հերոսուհիներին առաջնորդում են անցյալի տրավմաները և դավաճանության համար տղամարդկանցից վրեժ լուծելու ցանկությունը:

Հիմա եթերում