Սոֆյա Տիտովայի՝ Լեհաստանում կայանալիք Գրան Պրիին հայտ ներկայացնելու որոշումը կկայացվի այսօր

29 Օգոստոսի 2024, 09:00

Սպորտ

Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք պատանեկան Գրան պրիի փուլին ռուս նախկին գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի հայտի հարցը կորոշվի հինգշաբթի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

«Մի քիչ ուշացանք Սոֆյա Տիտովայի հայտից։ Այս հարցը կքննարկվի ISU-ի ղեկավարության մակարդակում: Առանձին կքննարկվի հարցը՝ թույլ կտան, թե ոչ»,- հայտնել են ֆեդերացիայից։

15-ամյա Սոֆյա Տիտովան նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականում:

Գդանսկում կայանալիք պատանեկան Գրան պրիի հինգերորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 25-28-ը: