Կանանց թիմային եռյակը խառը վազք մրցաձևում դարձել է Եվրոպայի չեմպիոն
30 Օգոստոսի 2024, 16:31
Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։