Հայաստանը Լատվիայում կմասնակցի «Riga Food-2024» ցուցահանդեսին

04 Սեպտեմբերի 2024, 19:30

Տնտեսություն և Բիզնես

Սեպտեմբերի 5-7-ը Լատվիայում կանցկացվի «Riga Food-2024» սննդամթերքի, ըմպելիքների, սննդի վերամշակման, խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով:

Հայաստանը կներկայացնի 27 ընկերությունների արտադրանք (ալկոհոլային արտադրանք, խմիչք, շոկոլադ, թեյ, պատրաստի սնունդ և այլն):

Այս ցուցահանդեսը լավ հարթակ կլինի հայկական արտադրանքը Բալթյան երկրների սպառողներին ներկայացնելու, ինչպես նաև Լատվիա, Լիտվա և Էստոնիա արտահանման ծավալներն ավելացնելու համար: