Ռուսաստանաբնակ ըմբշամարտիկ Ստեփան Մարյանյանը պարգևատրվել է

03 Սեպտեմբերի 2024, 14:35

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Կրասնոդարի երկրամասի ըմբշամարտի զարգացման հիմնադրամի նախագահ Ստեփան Մարյանյանը պարգևատրվել է պատվոգրով։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատը շնորհակալություն է հայտնել մարզիկին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

Պատվոգիրը մարզիկին հանձնել է Կրասնոդարի երկրամասի ֆիզկուլտուրայի և սպորտի փոխնախարար Ալեքսեյ Իվանովը: