Ջավախքից Կարինե Հովհաննիսյանը նվաճել է Արարատի գագաթը

05 Սեպտեմբերի 2024, 19:15

Հայեր

19-ամյա ջավախքցի Կարինե Հովհաննիսյանը նվաճել է Արարատ լեռան գագաթը: նա հաղթահարել է 5137 մետր բարձրությունը, գրում է jnews.ge-ն:

Աղջիկն իր հետ լեռան գագաթ է բարձրացրել «Ջավախքից Արարատ» մակագրությամբ պաստառ։ Նրա խոսքով՝ Արարատ բարձրանալու գաղափարը ծագել է 2023 թվականի օգոստոսին, սակայն իրականություն է դարձել 2024 թվականի օգոստոսին։

«Ամենասիրուն էմոցիաններն են՝ և գագաթին, և վերելքի ընթացքում, ամեն պահը փորձում ես զգալ, զգացի լավ մարդկանց աջակցությունը և ինքս իմ վախերին ու մտքերին հաղթելու կամք ունեցա»,- ասել է Կարինեն՝ նշելով, որ Արարատ բարձրանալու իր ծրագրերի մասին չեն իմացել նույնիսկ ծնողները: