Մերի Սանամյանը ելույթ կունենա Մոսկվայում կայանալիք միջազգային բարեգործական փառատոնում

09 Սեպտեմբերի 2024, 11:09

Մշակույթ

Մերի Սանամյանը դարձել է «Սպիտակ ձեռնափայտ» 15-րդ միջազգային բարեգործական հոբելյանական փառատոնի եզրափակչի մասնակից: Հոկտեմբերի 15-ին նա ելույթ կունենա «Մոսկվա» համերգասրահի մեծ բեմում։

Ընդհանուր առմամբ՝ ընտրությանը մասնակցել է տեսողության խնդիրներ ունեցող ավելի քան 950 տաղանդավոր երեխա 9 երկրից: Նա կարողացել է անցնել փորձագիտական ժյուրիի ընտրությունը ՌԴ ժողովրդական արտիստ Դիանա Գուրցկայայի գլխավորությամբ և բարձր գնահատական ստանալ, հնարավորություն ձեռք բերել բեմում հանդես գալ ռուսական էստրադայի աստղերի հետ:

«Սպիտակ ձեռնափայտը» տեսողության խնդիրներ ունեցող 5-17 տարեկան երեխաների համար ամենամյա բարեգործական ծրագիր է, որի կազմակերպիչն է Դիանա Գուրցկայայի «Սրտի կանչով» բարեգործական հիմնադրամը: