Ալեքսանդր Դուրնոյանը՝ լողափնյա սամբոյի աշխարհի չեմպիոն

09 Սեպտեմբերի 2024, 10:13

Սպորտ

Կուբանցի մարզիկ Ալեքսանդր Դուրնոյանը դարձել է լողափնյա սամբոյի աշխարհի չեմպիոն: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է Կասաբլանկայում (Մարոկկո) սեպտեմբերի 5-ին:

Անապայից Ալեքսանդր Դուրնոյանը 88 կգ քաշային կարգում ցույց է տվել վարպետության բարձր մակարդակ և գոտեմարտում հաղթել մրցակցին՝ դառնալով ոսկե մեդալակիր:

«Ընդհանուր առմամբ Մարոկկոյում հանդես է եկել 59 մարզիկ աշխարհի 17 երկրից։ Մեր մարզը ներկայացնում էր միակ սամբիստը, և հենց նա նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենք շատ հպարտ ենք նրանով»,- նշել է Կրասնոդարի երկրամասի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Սերաֆիմ Տիմչենկոն։