Արթուր և Գոհարինե Մարգարյանների ցուցահանդեսը՝ Լենինգրադի մարզում

13 Սեպտեմբերի 2024, 16:19

Մշակույթ

Լենինգրադի մարզի Լոդեյնոյե Պոլե քաղաքում սեպտեմբերի 14-ին Քաղաքի օրվա կապակցությամբ կբացվի Սանկտ Պետերբուրգից հայ երիտասարդ արվեստագետներ Արթուր և Գոհարինե Մարգարյանների «Կյանքի ծնունդը» խորագրով ցուցահանդեսը։ Արվեստասերներին կներկայացվեն Արթուրի և Գոհարինեի քանդակագործական և գրաֆիկական աշխատանքները։

Արթուր Մարգարյանը նկարիչ-քանդակագործ է, Սանկտ Պետերբուրգի Ի.Է. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ինստիտուտի շրջանավարտ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։ Արթուրը Պետրոս I-ի կիսանդրու հեղինակն է, որը նախկինում տեղադրվել էր Պետրոսի տան մոտ։

Գոհարինե Մարգարյանը նկարիչ-ակվարելիստ է: Նա նույնպես ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ի.Է. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ինստիտուտը:

Հիմա եթերում