Հայկական Հովհաննես անունը Մոսկվայում մանկական ամենաարտասովոր անունների ցանկում է

14 Հունիսի 2023, 18:20

Կարծիք

Մոսկվայի ռեգիստրի բաժնի վարիչ Սվետլանա Ուխանևան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական Հովհաննես անունը Մոսկվայում ամենաարտասովոր անուններից է համարվում:

Նրա խոսքով՝ 2023 թվականի առաջին եռամսյակի համար Մոսկվայում երեխաների ամենաարտասովոր անուններն են եղել՝ Դենիցա, Վեստա, Մարիո և Էրվին։

«Տղամարդու անուններից կային այնպիսի անսովոր և հազվագյուտ անուններ, ինչպիսիք են Հովհաննես, Թոմաս, Ջուլիան, Լուկաս Ռիկի, Մարիո, Թեո, Էրվին և Մոդեստ… Կանացի անսովոր հայտնի անուններից կարելի է առանձնացնել Միլանա, Կիրա, Եսենիա և Ագաթա։ », — ասել է Ուխանեւան։

Նա նաև նշել է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում նորածինների առաջին հինգ անունները չեն փոխվել։

Աղջիկների շրջանում դեռ տարածված են Սոֆյա կամ Սոֆիա, Աննա, Մարիա, Եվա և Վիկտորիա անունները։ Տղաների ամենատարածված անուններից են Միխայիլը, Ալեքսանդրը, Մաքսիմը, Մարկը և Լևը։