Աբովյանի դրամատիկական թատրոնը կմասնակցի Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

07 Դեկտեմբերի 2023, 00:52

Մշակույթ

Աբովյանի դրամատիկական թատրոնը հունվարի 21-31-ը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում անցկացվող «Ֆաջր» միջազգային 42-րդ թատերական փառատոնին:

Թատրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է «N6» հոգեբանական դրաման։

««Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է և մեծ պատիվ է մեզ համար այդ իրադարձությանը մասնակից դառնալը»,-ասվում է հաղորդագրության տեքստում: