Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ
20 Հունիսի 2025, 12:55

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Տուժածներ չկան:
Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։




