Ականատես ենք լինում իրավական տեռորի և աբսուրդի․ Արամ Վարդևանյան

04 Հուլիսի 2025, 20:02

Քաղաքականություն

Ականատես ենք լինում իրավական տեռորի և աբսուրդի։ Այս մասին ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«2025 թ․ հունիսի 17-ին անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տալիս է հարցազրույց, որի շրջանակներում հայտնում է այն, ինչը ձեզնից յուրաքանչյուրը կիսում է։ Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայ Առաքելական մեր սուրբ եկեղեցուն միջամտելը անթույլատրելի է։ Այս հարցազրույցի մեջ կոչ չկա, բայց ի՞նչ է տեղի ունենում՝ ժամեր անց մեղադրանք է առաջադրվում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համար»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ աբսուրդ է այն, որ եկեղեցին պաշտպանելու կոչը դիտվում է որպես իշխանությունը զավթելու կոչ։

«Քաղաքական հետապնդման մեկնարկը կար, որը կատարվեց։ Այս գործը չի բխում օրենքից, իրավունքից և փաստական տվյալից»,- ասել է փաստաբանը։

Արամ Վարդևանյանը հավելել է, որ այս հետապնդումն ունենալու է հստակ վերջ, և արդարությունը հաղթելու է։