Ակնհայտ է՝ ՀՅԴ անդամների ձերբակալությունները պայմանավորված են Փաշինյանի Թուրքիա այցով. Սաղաթելյան
20 Հունիսի 2025, 17:57
Մեկ ժամ առաջ Հայաստանի մարզային կառույցների պատասխանատու մեր ընկերներին բերման են ենթարկել, որոշներին՝ փողոցից, որոշներին էլ՝ գրասենյակից: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշել է, որ բերման ենթարկվածների թվում ոչ միայն մարզային պատասխանատուներն են, այլ նաև «Սրբազան պայքար»-ի ակտիվիստներ ու աջակիցներ:
«Այս ամենը խոսում է իշխանության վախի, հիստերիայի մասին: Փորձում են դիմադրության օջախներին ճնշել, բայց հերթական անգամ սխալվում են»,- ասել է Սաղաթելյանը:
Հարցին՝ արդյոք սա պայմանավորված է Փաշինյանի՝ Թուրքիա այցով, Սաղաթելյանը պատասխանել է. «Այս ամենը կապ ունի Թուրքիայում գտնվելու, թուրքերի պահանջը հերթական անգամ բավարարելու հետ: Ուզում եմ Դաշնակցության անունից հայտարարել, որ չեք կարող մեզ հետ պահել հայրենիքի համար մեր պայքարից»: