Ալբերտ Նիկողոսյանը՝ «Մեծ փոփոխություն» համառուսաստանյան մրցույթի հաղթող

08 Օգոստոսի 2026, 20:15

Կրթություն

Կրասնոյարսկում կայացել է «Մեծ փոփոխություն» համառուսաստանյան մրցույթի 7-րդ սեզոնի եզրափակիչը՝ 5-7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Մրցույթի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հաղթողների թվում է Իվանովո քաղաքի թիվ 33 լիցեյի աշակերտ Ալբերտ Նիկողոսյանը։

Հաղթողներին սպասվում է ամբողջ Ռուսաստանով «Երազանքի ճանապարհորդություն»՝ հատուկ «Մեծ փոփոխություն» գնացքով։ Մասնակիցների մի խումբը կմեկնի Մոսկվայից դեպի Վլադիվոստոկ, իսկ մյուսը՝ հակառակ ուղղությամբ։

Ճանապարհորդության ծրագիրը ներառում է կրթական միջոցառումներ, հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ, ինչպես նաև ծանոթություն Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների պատմությանը և մշակույթին։