Ալիսա Փանիկյան․ Աշխարհը գրաված վառ արտաքինով հայուհին

23 Մայիսի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր՝ մայիսի 23-ին, կանադացի հայտնի մոդել, հաղորդավարուհի և գեղեցկության մրցույթների հաղթող Ալիսա Փանիկյանի ծննդյան օրն է:

Ալիսան ծնվել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում, բուլղարահայ ընտանիքում։ Նա հինգ տարեկանում հնտանիքի հետ տեղափոխվել է Կանադա:
Արտահայտիչ դիմագծերից և վառ արտաքինից բացի, Փանիկյանն բարձրահասակ է՝ 183 սմ, ինչը մոդելի համար իդեալական է:

Նա երկար տարիներ անընդմեջ արժանանում է համաշխարհային մամուլի զգալի ուշադրությանը՝ որպես նրանցից մեկը, ով գեղեցկության մրցույթից հետո հաջողության է հասել հեռուստատեսային կարիերայում։

Ի դեպ, Ալիսա Փանիկյանը երկար տարիներ եղել է Կանադայի միակ ներկայացուցիչը, ով հաղթել է գեղեցկության մրցույթներում, ինչպես նաև «Միսս Տիեզերք Կանադա-2006» տիտղոսակիր է: Հայուհին համարվում է «Միսս տիեզերք» մրցույթում Կանադան երբևէ ներկայացրած ամենաբարձրահասակ պրոֆեսիոնալ մոդելը։

Փանիկյանը մասնագիտությամբ լրագրող է։ Ուսումն ավարտելուց հետո նրան հրավիրել են Կանադայի ամենահայտնի հեռուստաալիքներից մեկում ՝ CTV Two-ում աշխատելու: Նա նաև կայք է հիմնադրել առողջ ապրելակերպի մասին («The Bronde»):

Բացի իր հիմնական գործունեությունից, նա գրում է պատմվածքներ, իսկ ազատ ժամանակ զբաղվում է յոգայով և վոլեյբոլ խաղում:21:10