Alpha News-ի ձայնը՝ նաև պարսկերենով
14 Ապրիլի 2026, 22:36
Alpha News-ն ընդլայնում է իր մեդիա ներկայությունը՝ սկսելով պարսկերեն ալիքի հեռարձակումը։ Նոր հարթակում կներկայացվեն լրատվական թողարկումներ, վերլուծություններ և բացառիկ նյութեր՝ ուղղված պարսկալեզու լսարանին։
Ալիքի գործարկմամբ Alpha News-ը նպատակ ունի ավելի հասանելի դարձնել իր բովանդակությունը տարածաշրջանում, ինչպես նաև խորացնել տեղեկատվական կապերը Իրանի և պարսկալեզու այլ համայնքների հետ։
Առաջին թողարկումը հեռարձակվել է այսօր՝ ժամը 22։30-ին։ Այն կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/DGhDmkXTPNs: Հեռուստադիտողներին սպասվում է արդիական և բազմակողմանի օրակարգ։
Միացեք Alpha News-ի նոր ալիքին և մշտապես տեղեկացված եղեք կարևոր իրադարձություններից։