Ամերիկացի դերասանուհի Պաուլինա Չավեսը՝ հայկական «Pregomesh»-ի զարդերով

03 Հունիսի 2026, 16:15

Մշակույթ

Ամերիկացի դերասանուհի Պաուլինա Չավեսը Լոս Անջելեսի Լատինամերիկյան միջազգային կինոփառատոնի 25-ամյակին նվիրված բացման արարողությանը ներկայացել է հայկական «Pregomesh» (ՊռեԳոմեշ) բրենդի ձեռագործ արծաթյա զարդերով։

Միջոցառման ընթացքում դերասանուհին արժանացել է հեղինակավոր Next Gen Award մրցանակին։

Նրա կերպարը լրացրել են «Pregomesh»-ի խոշոր էթնիկ զարդերը։ Բրենդի հիմնադիրը հայտնի երգչուհի Սիրուշոն է։ Ապրանքանիշը ճանաչում է ձեռք բերել հայկական ավանդական զարդարվեստն ու ժամանակակից նորաձևությունը հաջողությամբ միավորելու շնորհիվ։