ԱՄՆ-ում կանցկացվի հայկական կինոյի երրորդ փառատոնը
18 Նոյեմբերի 2026, 16:30
Նոյեմբերի 20-22-ը Սան Ֆրանցիսկոյի «Vogue Theatre» կինոթատրոնում կկայանա հայկական կինոյի երրորդ՝ «Golden Gate Armenian Film Festival» (GGAFF) փառատոնը։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են՝
-Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը, որն առաջադրվել է Հայաստանի կողմից «Օսկար»-ի 99-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
-Ռոբեր Գեդիգյանի նոր՝ «Կինն այսօր» ֆիլմը, որը վերջերս է հայտնվել ֆրանսիական կինովարձույթում։
-Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրելով Շեքսպիրին» վավերագրական նախագիծը։
-Կոմես Չախբազյանի «Այստեղ՝ մեկ այլ վայրում» դրաման, որը պատմում է 2023 թվականին արցախահայերի բռնի տեղահանությանը նախորդած վերջին ամսվա մասին։
-Ալեքսանդրա Ռյուտիո-Միքայելյանի «Նռան ցրված հատիկներ» վավերագրական ֆիլմը՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի՝ Եվրոպայում բնակություն հաստատելուն։
-Մառլեն Էդոյանի «Այնտեղ կրակ է վառվում» դրաման, որը պատմում է Վրաստանի հարավում գտնվող հայկական համայնքում դեռահասների մեծանալու մասին։
Փառատոնի տարբեր անվանակարգերում հաղթողները կարժանանան մրցանակների, որոնք պատրաստվել են հայկական տուֆից։ Մրցանակների հեղինակն է լիբանանահայ նկարչուհի Նարինե Փոլադյանը։