ԱՄՆ-ը Մոսկվայի պետական համալսարանը ներառել է ազգային անվտանգությանը սպառնացող կազմակերպությունների ցանկում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռուսական 33 գիտական, կրթական և գիտաարտադրական կազմակերպություն ներառել է այն օտարերկրյա հաստատությունների ցանկում, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար։ Փաստաթուղթը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։

Ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկված է 130 կազմակերպություն Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից։

Փաստաթուղթը նշանակում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի կարող ֆինանսավորել հիմնարար գիտական հետազոտություններ, եթե դրանք իրականացվում են այս ցանկում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Ռուսական կազմակերպությունների թվում են Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը, «Սկոլկովո» գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը և այլ հաստատություններ։

Հիմա եթերում