Անձրև, ամպրոպ և կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
20 Սեպտեմբերի 2026, 10:30
ՀՀ առանձին շրջաններում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3–5 աստիճանով։
