Անժելա Սարաֆյանի մասնակցությամբ ռոմանտիկ թրիլլերը կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում

31 Հուլիսի 2023, 13:00

Հայեր | Մշակույթ

PET SHOP BOYS ֆիլմը կներկայացվի Horizons Extra բաժնում, որը նվիրված է բոլոր ժանրերի օրիգինալ ստեղծագործություններին: Որպես ժյուրի հանդես կգան փառատոնի այցելուները։

Style.news-ի փոխանցմամբ՝ PET SHOP BOYS-ը երկու երիտասարդ տղաների պատմությունն է, ովքեր ուսումնասիրում են Նյու Յորքի չերեւացող հատվածը: PET SHOP BOYS-ի ռեժիսորը Օլմո Շնաբելն է՝ Օսկարի առաջադրված ռեժիսոր Ջուլիան Շնաբելի որդին։ Գլխավոր դերերում՝ Օսկարի չորս անգամ առաջադրված Վիլեմ Դաֆոն եւ Փիթեր Սարսգարդը։ Նրանցից բացի, լավագույն դերասանական կազմ է մտել նաեւ մեր հայրենակից Անժելա Սարաֆյանը։

Վենետիկի կինոփառատոնը մեկնարկում է օգոստոսի 30-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը: