Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից. ԿԳՄՍՆ

04 Հունիսի 2023, 23:30

Կրթություն

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից և կիրականացվի 3 փուլով, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։

Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Առաջին փուլով՝ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։