Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին

30 Ապրիլի 2024, 20:50

Քաղաքականություն

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետներն անդրադարձ են կատարել Հայաստանին հուզող խնդիրներին ու տագնապալից իրադրությանը։

«Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը: Միաժամանակ, Հայրապետներն ընդգծեցին մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, հատկապես ներկա տագնապալից օրերուն:

Նորին Սրբություն Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր ամբողջական զօրակցությունը հայտնեց Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին և ընդհանրապէս Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանվեր կեցուածքի և կատարած աշխատանքների համար»,- հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություից: