Առանց Կաթողիկոսի օրհնության մենք չենք կարող գործել, նա միշտ մեզ հետ է․ Բագրատ սրբազան

05 Մայիսի 2024, 20:39

Քաղաքականություն

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ մեզ հետ է։ Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք կարող գործել», — ընդգծել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Մայր Աթոռը կմիանա սկսված շարժմանը: