«Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները Պյատիգորսկի բաց մրցաշարում նվաճել են ոսկե և արծաթե մեդալներ

Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները Պյատիգորսկի բռնցքամարտի բաց մրցաշարում ցուցադրել են պատրաստվածության և վարպետության բարձր մակարդակ: Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։
Մրցաշարի բոլոր երեք մասնակիցները բարձրացել են պատվո պատվանդան՝ նվաճելով արժանի մրցանակային տեղեր:
Մասնավորապես՝ Սերգեյ Քոչարյանը և Արմեն Սարգսյանը նվաճել են ոսկե, Նշան Հովհաննիսյանն՝ արծաթե մեդալ: