Արցախցի շրջանավարտ Սանասար Սարգսյանը Պյատիգորսկում դարձել է մի քանի առարկայական օլիմպիադաների հաղթող

02 Հուլիսի 2025, 17:45

Կրթություն

Պյատիգորսկում վերջերս տեղի են ունեցել իններորդ դասարանցիների ավարտական միջոցառումները՝ հիմնական ընդհանուր կրթության ատեստատների հանձնմամբ։ Շրջանավարտների թվում է Արցախից Սանասար Սարգսյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ ուրախացնում է իր հաջողություններով և գիտելիքների բարձր մակարդակով, հայտնում է Պյատիգորսկի հայկական համայնքը Telegram-ի իր ալիքում։

Սանասարը համառուսաստանյան օլիմպիադաների քաղաքային փուլերի հաղթող է ֆիզիկա և աշխարհագրություն առարկաներից, ինչպես նաև ֆրանսերենի օլիմպիադայի մրցանակակիր։ Ուսման մեջ ունեցած բարձրագույն նվաճումների համար նրան շնորհվել է գերազանցության ատեստատ, որը վկայում է նրա փայլուն հաջողությունների մասին։

«Պյատիգորսկի հայկական համայնքը շնորհավորում է Սանասարին իններորդ դասարանը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթում հետագա հաղթանակներ դրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Թող նրա տաղանդն ու ջանասիրությունը շարունակեն նրա առջև նոր հորիզոններ բացել»,- ասվում է համայնքի հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում