«Արցախի պատմություն»-ը ժամանակագրական առումով կփոխլրացնի «Հայոց պատմություն» առարկային. Նորայր Մկրտչյան

03 Հուլիսի 2023, 22:10

Կրթություն

ԱՀ ԿԳՄՍ -ն մեկնաբանել է նոր ուսումնական տարվանից «Արցախի պատմություն» առարկան Արցախի հանրակրթական դպրոցներում ներդնելու վերաբերյալ որոշումը: Նպատակը մեկն է՝ այնպես անել, որ արցախցի աշակերտներն ավելի լավ սերտեն իրենց երկրում տեղի ունեցող պատմական իրադարձությունները:

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից «Արցախպրես»-ին հայտնել են, որ նոր առարկայի ծրագիրը կազմվում է այնպես, որ ժամանակագրական առումով փոխլրացնի «Հայոց պատմություն» առարկային:

«Նախատեսվում է, որ առաջին փուլում այն կուսուցանվի միայն 8-9-րդ դասարաններում, սակայն հետագայում այն կներառվի նաև այլ դասարանների ուսումնական ծրագրում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:

Ավելի վաղ Alpha News-ը տեղեկացրել էր 2023-24թթ. ուսումնական տարում նախատեսվում է «Արցախի պատմություն» առարկան ներդնել հանրակրթական դպրոցներում: