«Արցախի շրջափակումը ստեղծում է օբյեկտիվ պայմաններ՝ այն համարելու ցեղասպանություն, որն արդեն ընթանում է». Մարիո Նալպանտյան

06 Օգոստոսի 2023, 12:55

Քաղաքականություն

Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալպանտյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) շրջափակմանը Radio Continental AM 590-ում լրագրող Խորխե Էլիասի հետ հարցազրույցի ժամանակ։

«Շրջափակումը շարունակվում է գրեթե յոթ ամիս։ Դա շրջափակում է, որը խստացնում է իր բնութագրերը, քանի որ ներկայումս շտապ օգնության մեքենաների և այն սարքավորումների տարանցումը, որը թույլ է տալիս հիվանդներին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, չկա. թույլատրվում է շարունակել բուժումը կամ այլ դեպքերում՝ ծայրահեղ իրավիճակներում փրկել իրենց կյանքը։ Այս շրջափակումը օբյեկտիվ պայմաններ է ստեղծում՝ այն համարելու արդեն իսկ իրականացվող ցեղասպանություն»,-նշել է Նալպատյանը։

Նա հավելել է, որ ինքնին այն, ինչ տեղի է ունենում այդ շրջափակման հետևանքով, կարող է դիտվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։