Արև Բադալյանը ներկայացրել է «Հայկական մուլտի-պուլտի» նորարարական նախագիծը

27 Ապրիլի 2025, 12:50

Կրթություն

Նովոռոսիյսկի ուսուցչուհի, «Արև» կրթական ալիքի հիմնադիր Արև Բադալյանը միջազգային գիտաժողովում ներկայացրել է իր նախագիծը, որը կոչվում է «Հայկական մուլտի-պուլտի»։

«Գիտության շաբաթ 2025»-ի շրջանակներում անցկացվել է «Կրթական կազմակերպություններում նախագծային տեխնոլոգիաների ներդրման ուղիներն ու մեթոդները» միջազգային համաժողովը։

Մասնակիցները փոխանակել են մեթոդական փորձ նախագծային գործունեության կազմակերպման ոլորտում և քննարկել Հայաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի կրթական կազմակերպություններում նախագծային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները: